Վրաստանի արտգործնախարարի Մակա Բոճորիշվիլիn առաջին պաշտոնական այցով այսօր՝ հունվարի 16-ին, մեկնելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳ նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ Բոճորիշվիլին հանդիպելու է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Հանդիպումից հետո կողմերը հանդես կգան մամուլի ասուլիսով։