Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման և Իսրայելի միջև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի հաստատման համաձայնությունը Պաղեստինի անվիճելի հաղթանակն էր և հրեական պետության մեծ պարտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Այսօր պատերազմի ավարտը և Սիոնիստական ռեժիմին հրադադարի պարտադրումը (իմա՝ Իսրայել) դարձել է Պաղեստինի անվիճելի և մեծ հաղթանակը ու հրեշավոր Սիոնիստական ռեժիմի էլ ավելի մեծ պարտությունը», ասված է հայտարարության մեջ։