Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այդ մասին նշվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու։ Նշվում էր, որ քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը։