Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ ներում է շնորհել 613 դատապարտյալի։ Սա վերջին տարիներին ամենամեծ թվով դատապարտյալների ներման դեպքն է։
Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է մարդասիրության և պետական շահի սկզբունքի վրա։
Պաշտոնական տվյալներով՝ 2024թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում եղել է 9385 դատապարտյալ։ Նշվում է, որ բանտերը համալրված են 76,1%-ով։