Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվորեն սկսի հավակնոտ նախագծերի իրականացումը Վազիանիում (Թբիլիսիի մոտ) նոր օդանավակայանի և դրան կից ֆուտբոլի նոր մարզադաշտի կառուցման համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ կառավարությունը հայտարարել է Վրաստանում մեծածավալ նախագծերի մասին, և կարևոր է օգտագործել ամեն օրը և շաբաթը՝ դրանց անխափան իրականացումն ապահովելու համար։
«Մենք հայտարարել ենք օդանավակայանի նախագծի մասին: Շատ կարևոր է հնարավորինս ինտենսիվ աշխատել այս նախագծի առաջին փուլն արագ իրականացնելու համար, որից հետո ամբողջությամբ ավարտին հասցնել օդանավակայանի նախագծի իրականացումը»,-ասել է Կոբախիձեն:
Բացի այդ, կառավարությունը նախատեսում է կառուցել 70000 հանդիսատեսի համար մարզադաշտ՝ ֆուտբոլի և ռեգբիի հանդիպումների համար։ Ակնկալվում է, որ մարզադաշտը կկառուցվի Վազիանիի նոր օդանավակայանի մոտ։ Նոր մարզադաշտի ավարտից հետո Թբիլիսին հայտ կներկայացնի 2028 թվականին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայրաքաղաքում անցկացնելու համար։