Իրանում տեղի է ունեցել «Ազգային փոքրմասնություններն Ադրբեջանում միջազգային իրավունքի տեսանկյունից» գրքի շնորհանդեսը: Տեղեկությունը հայտնում է իրանական mehrnews լրատվամիջոցը:
Հաղորդվել է, որ գրքի հեղինակը Կովկասի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին է:
Գրքում ընդգծվել է, որ այն պարագայում, երբ հրեաներին աջակցում են ամենաբարձր մակարդակով, թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների, հայերի իրավունքները ոտնահարվում են, նրանք ենթարկվում են էթնիկ զտումից մինչև մշակութային ցեղասպանության:
Նշվել է, որ քանի դեռ Ադրբեջանում իշխում են հակաշիայական, պանթուրանական մոտեցումները, փոքրամասնությունների իրավունքների իրացման ոչ մի երաշխիք չկա: