Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդունել է այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, անդրադարձել խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններին։
Պաշտոնյաներն ուշադրություն են դարձրել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացմանը, անդրադարձել են վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնդադրությանը՝ շեշտելով, որ ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացումն էապես կախված կլինի ԱՄՆ նորընտիր նապագահ Դոնալդ Թրամփի կառավարումից։
Կողմերը կարևորել են նաև Վրաստանում Շառլ Ազնավուրի 100-ամյակի հավուր պատշաճի նշումը։