Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր երկու երկրների հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված երկխոսության և փոխըմբռնման վրա: Մենք վստահ ենք, որ այս վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները և Սիրիան կօգտվեն երկու երկրների նկրտումներն արտացոլող գործընկերություն հաստատելու հնարավորությունից», – ասվում է հրատարակության մեջ:
Ալ-Շարաան նաև վստահություն է հայտնել, որ Թրամփը «առաջնորդ է, ով խաղաղություն կբերի Մերձավոր Արևելքում և կվերականգնի կայունությունը տարածաշրջանում»։
Նշենք, որ Թրամփն ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնեց հունվարի 20-ին։