Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ աջակցելու երկրի նոր ղեկավարությանը։
Ալ-Սաուդը բանակցություններ կվարի հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նաուաֆ Սալամի հետ, որին հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը 15 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Բեյրութ, ինչը վկայում է Էլ-Ռիադի՝ Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումից և Դամասկոսում նոր ռեժիմի իշխանության գալուց հետո իր դիրքերը վերականգնելու ցանկության մասին։
Ակնկալվում է, որ արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը Լիբանանի նախագահին պաշտոնական այցով կհրավիրի Սաուդյան Թագավորություն։