Էստոնիայի խորհրդարանը որոշում է ընդունել չճանաչել Վրաստանի ներկայիս կառավարության և խորհրդարանի լեգիտիմությունը։ Էստոնիայի խորհրդարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ճանաչում են միայն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լեգիտիմությունը և աջակցում են սահմանադրական ճգնաժամը լուծելու նրա փորձերին։
Էստոնական կողմը կոչ է արել նաև ԵՄ անդամ պետություններին և Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են եղել խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումեր կիրառելու գործին։ Խորհրդարանի որոշմանը կողմ է եղել 59, դեմ՝ 9 պատգամավոր։