Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։