ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը աշխարհի համար աղետ կլինի։
«Նրանք (Իրանը) չեն կարող միջուկային զենք ունենալ: Իսկ եթե ունենան, ապա բոլորը կունենան այն, և դա աղետ կլինի»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Նշենք, որ հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։