Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։ Կողմերն անդրադարձել են առաջիկա շաբաթվա ընթացքում կայանալիք Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև արտգործնախարարի՝ Հայաստան ծրագրված այցին։