Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է ԱՄԷ, հանդիպել երկրի նախագահին, ինչպես նաև ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարին։ Ըստ Վրաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության հուշագիր ստորագրել EMAAR խոշորագույն զարգացման ընկերություններից մեկի հետ, որի շրջանակում Վրաստանում կիրականացվի մի քանի միլիարդ դոլարի ներդրում։
Նախատեսված է նաև հանդիպում Աբու Դաբիի պետական ներդրումային ընկերության և նրա լոգիստիկայի բաժնի՝ Abu Dhabi Port Group-ի ներկայացուցիչների հետ, որն ակտիվորեն ներգրավված է Միջին միջանցքի զարգացման մեջ և Թբիլիսիի հետ իրականացնում է չոր նավահանգստի նախագիծ, որը կավարտվի 2025 թվականին։ Նախատեսվում է ընկերության հետ համագործակցության հետագա ընդլայնում ռազմավարական, լոգիստիկ և տրանսպորտային նախագծերում։
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Թբիլիսիի քաղաքապետը, Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավարը։