Հունվարի 26-ին կայացել է ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Փիթ Հեգսեթը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Ուշագրավ է, որ սա նորանշանակ նախարարի առաջին օտարերկրյա հեռախոսազրույցն է պաշտոնը ստանձնելուց հետո:
Համաձայն պենտագոնի տարածած հայտարարության՝ զրուցակիցները քննարկել են անվտանգային փոխադարձ շահերի և առաջնահերթությունների առաջխաղացման կարևորությունը, հատկապես մշտական սպառնալիքների պայմաններում:
«Քարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նախագահ Թրամփի ղեկավարությամբ լիովին է հանձնառու է ապահովել, որ Իսրայելն ունենա անհրաժեշտ կարողություններն իրեն պաշտպանելու համար», – ասված է հայտարարության մեջ, որտեղ, սակայն, չի նշվում, թե ինչու է Հեգսեթը խոսել Նեթանյահուի հետ, և ոչ թե իր պաշտոնակից Իսրայել Կացի հետ:
Նշենք, որ Փիթ Հեգսեթի երդմնակալությունը տեղի էր ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 25-ին՝ նախորդ օրը ԱՄՆ Սենատի կողմից հաստատվելուց հետո: