Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության ԱՄԷ այցի ժամանակ Emaar Properties/Eagle Hills ընկերության հետ կնքվել է համագործակցության հուշագիր Վրաստանում 6 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում անելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:
Ըստ Կոբախիձեի՝ սա Վրաստանի պատմության մեջ ամենամեծ ներդրումն է, որի շնորհիվ ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվելու Թբիլիսիում, Բաթումիում, Գոնիոյում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ: