Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բանավեճ՝ անդամ-երկրներում 2024թ.-ի իրավիճակի վերաբերյալ:
Արդյունքում՝ ընդունվել է N2 580 բանաձևը, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը, որը մշտադիտարկում է իրավիճակը 14 երկրներում:
Փաստաթղթում մտահոգություն է հայտնվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում և Վրաստանում ժողովրդավարական հետընթացի և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։
Մասնավորապես, վեհաժողովը «լուրջ մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայությանևւ մարդու իրավունքների հետագա վատթարացմամբ՝ շարունակվող բռնաճնշումները քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ»։
Բանաձևը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։
Իշխանություններին կոչ է արվում փոխել քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների մասին օրենքները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։
Նշվել է նաև, որ ԵԽԽՎ-ն շարունակում է վերահսկել իրավիճակը Արցախի ղեկավարության և այլ ռազմագերիների հարցում՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել այդ մարդկանց։