Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի դեսպան Լորանս Օերից՝ Թուրքիային Meteor հրթիռների հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Այս մասին Դենդիասը հայտնել է X-ում։
Դենդիասը գրել է, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին համապատասխան տեղեկություն տրամադրելուց հետո ԱԳՆ-ում հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Լորանս Օերի հետ, որից պաշտոնական տեղեկատվություն է խնդրել կոնսորցիումի կողմից Թուրքիային Meteor հրթիռներ վաճառելու մասին տեղեկատվության վերաբերյալ, որում ներգրավված է Ֆրանսիան։
Աթենքում Ֆրանսիայի դեսպանից ստացված տեղեկություններից հետո Դենդիասը արտահայտել է «Հունաստանի խիստ անհամաձայնությունը Թուրքիային Meteor հրթիռների առաջիկա վաճառքի կապակցությամբ»:
Իր հերթին, Միցոտակիսը հունական Alpha հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ տեղեկություն չունի Ֆրանսիայի կողմից Թուրքիային հրթիռներ վաճառելու հնարավոր հաստատման վերաբերյալ։
«Մեզ չեն տեղեկացրել՝ արդյոք Ֆրանսիան նման որոշում է կայացրել»,-ասել է նա։