Իրանը սկսել է գազային տուրբիններ արտահանել Եվրոպա

1564

Հոկտեմբերի 30-ին իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք իրանական ընկերություններ, կատարելով կառավարության պահանջը, սկսել են նորագույն գազային տուրբիններ արտահանել Եվրոպա։

Տուրբիններ արտադրող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սեյեդ Մոհամմադ Մոխսենին հայտնել է, որ իրանական արտադրանքը, ի տարբերություն իր անալոգների, չափսերով ավելի փոքր է և ապահովում է ավելի մեծ արտադրողականություն։

Ներկա պահին տուրբինների արտահանման համար պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։