Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան անցումային շրջանում կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին ասվում է ռազմական գործողությունների վարչության (նոր իշխանությունների ղեկավար մարմնի) հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է իր Telegram-ի ալիքում։
«Մենք հայտարարում ենք անցումային շրջանում Ահմեդ ալ-Շարաայի՝ երկրի նախագահի պարտականություններն իրականացնելու մասին։ Նա հանդես կգա որպես Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավար և կներկայացնի այն միջազգային հարթակներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Վարչությունից նաև հայտնել են, որ «նախկին ռեժիմի օրոք ձևավորված Ժողովրդական ժողովի (խորհրդարան) և (խորհրդարանի հետ կապված) բոլոր հանձնաժողովների լուծարման, ինչպես նաև «երկրի 2012 թվականի սահմանադրության և արտակարգ իրավիճակներում ընդունված բոլոր օրենքների դադարեցման մասին։ Նշվում է, որ Ահմեդ Ալ-Շարաան՝ որպես Սիրիայի նախագահ, ստանձնելու է «ժամանակավոր օրենսդրական խորհրդի ձևավորումը, որը կգործի անցումային շրջանում՝ մինչև մշտական սահմանադրության հաստատումն ու ուժի մեջ մտնելը»։
Ըստ տեքստի՝ դեկտեմբերի 8-ը երկրում հայտարարված է ազգային տոն՝ ի պատիվ «սիրիական մեծ հեղափոխության հաղթանակի»։