Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ընդգծել, որ կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- նշված է գրառման մեջ:
Առաքելությունը հպարտություն է արտահայտել սահամանային անվտանգությանն ուղղված գործունեություն ծավալելու համար։
«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ:
