ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածվել համացանցում երեկ երեկոյան տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ մի խումբ օտարերկրացի տղամարդիկ ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։
«Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»: