2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ հակամարտությունը սկսելուց ի վեր, երբ պաղետսինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հարձակում սկսեց Իսրայելի վրա, Իսրայելի պաշտպանության ուժերը կորցրել են 842 մարդու: Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հինգշաբթի օրը ևս մեկ իսրայելցի զինվոր է զոհվել Հորդանան գետի Արևմտյան ափին, որտեղ հրեական պետության զինվորականները հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում անցյալ շաբաթվանից: Ջենինում պաղեստինյան դիմադրության մարտիկների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 20-ամյա ավագ սերժանտ, ևս հինգ զինվոր վիրավորվել է։
Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի անվտանգության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի շրջանում։ Հունվարի 27-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին Թուլկարմ քաղաքում, որը նույնպես գտնվում է Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային շրջանում: Այս գործողությունների արդյունքում զոհվել են մի քանի տասնյակ պաղեստինցիներ։