Հունական Air News զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին` ներառելով մայրաքաղաք Երևանը որպես «տարվա զբոսաշրջային անակնկալ», հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Հայաստանի մայրաքաղաքը զարմացնում է իր յուրահատուկ մշակույթով, ճարտարապետությամբ և համեղ խոհանոցով: Արժե այցելել Հանրապետության հրապարակ, Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, Արարատ կոնյակի թանգարանը և Կասկադ՝ քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Լավագույն խոհանոցային փորձառությունները սպասում են ձեզ ավանդական ուտեստներով ռեստորաններում։
Բացի այդ, Երևանից մեկօրյա ուղևորության համար իդեալական վայր է Սևանա լիճը, որտեղ կարող եք վայելել զարմանալի բնությունը և այցելել միջնադարյան Հաղարծնի վանքը։
Բացահայտեք Երևանը և նրա հմայքը հիմա՝ նախքան այն դառնա ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը»,-ամսագրից մեկ հատված մեջբերել է դեսպանությունը։