Չնայած ընդդիմության նարատիվին, որ Վրաստանը տնտեսական աղետալի իրավիճակում է, երկիրը տնտեսական աճի առումով առաջին տեղում է ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Տնտեսական աճի տեմպերով մենք առաջին տեղում ենք ոչ միայն ավելի լայն տարածաշրջանում, այլև ողջ Եվրոպայում, և արաբական վեց միլիարդ ներդրումները լրացուցիչ ավանդ կունենան տնտեսական զարգացման մեջ»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը հիշեցրել է, որ Վրաստանը տնտեսական առումով առաջադեմ երկիր է։
«Վերջին չորս տարիների ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է 9,5 տոկոս, տարին ավարտեցինք 9 տոկոս տնտեսական աճով, ինչը ավելի լավ ցուցանիշ է, քան նախորդ տարի, երբ այն 7,8 տոկոս էր»,-նշել է Կոբախիձեն։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերին Վրաստանում իրական տնտեսական աճը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,5%, իսկ 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՆԱ-ի իրական աճի միջին ցուցանիշը կազմել է 9,4%։