ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։