Սիրիայի նոր իշխանությունները Թուրքիայից օգնություն են խնդրել հարավային շրջանները՝ Իսրայելի հետ սահմանային գոտին, վերազինելու համար։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը՝ հղում անելով սիրիական աղբյուրներին։
Թերթը գրում է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ժամանակավոր վարչակազմը խնդրանքով դիմել է Թուրքիային՝ կապված սահմանների անվտանգության և ռազմական վերակառուցման հետ: Դամասկոսին առաջին հերթին անհրաժեշտ են թուրքական անօդաչու թռչող սարքեր, լրացուցիչ ռադիոտեղորոշիչ համակարգեր, էլեկտրոնային պատերազմի համակարգեր և հակաօդային պաշտպանության համակարգեր սահմանների երկայնքով՝ Իսրայելին սահմանակից միջանցքը՝ այսինքն Գոլանի բարձունքները վերահսկելու համար։ Սիրիական աղբյուրը նշել է, որ «ԱԹՍ-ների առաջին մատակարարումը տեղի կունենա մոտ ապագայում»։
Թերթի արաբական աղբյուրները հայտնում են նաև, որ Թուրքիան պատրաստելու է սիրիական բանակը, ինչի համար նախատեսվում է Սիրիայում թուրքական երկու ռազմաբազա տեղակայել։ Համապատասխան համաձայնագիրը մշակման փուլում է և նախատեսվում է ստորագրել «մոտ ապագայում»։ Այս փաստաթուղթը, ըստ աղբյուրների, ամրագրելու է նաև Թուրքիայի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեպքում օգնության դրույթը։ Բացի այդ, համաձայնագիրը, իբր, նախատեսում է սիրիական ռազմաօդային ուժերի օդաչուների վերապատրաստում, ինչի համար առաջարկվում է 50 «F-16 կործանիչ տեղակայել» թուրքական երկու բազաներում՝ մինչև սիրիական օդուժի ձևավորումը։