Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության մանդատները չճանաչելու փորձ է եղել, ինչը, սակայն, ձախողվել է պատվիրակության ակտիվ աշխատանքի շնորհիվ։
Պապուաշվիլին քննադատել է ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը, որը պարունակում է որոշ սահմանափակումներ Վրաստանի նկատմամբ, և նշել, որ նման պայմաններում Վրաստանի պատվիրակությունը չի կարող շարունակել աշխատանքը վեհաժողովում։
Այս զարգացումների ֆոնին «Վրացական երազանք» և «Ժողովրդի ուժ» խմբակցությունները որոշում են կայացրել հետ կանչել իրենց ներկայացուցիչներին ԵԽԽՎ-ից։ Սակայն Պապուաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը կմնա Եվրոպայի խորհրդի անդամ՝ հավատարիմ մնալով իր պարտավորություններին։