Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Սիրիա այցելել մինչև Ռամադան ամսվա սկիզբը։ Türkiye-ի թերթի փոխանցմամբ, փետրվարի 4-ին Անկարայում կայանալիք բանակցությունների ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Էրդողանին կհրավիրի այցելել հարևան երկիր:
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը նախատեսվում է քննարկել Սիրիայի վերականգնման և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Երկու երկրների կառավարությունների բանակցություններից և համատեղ նիստից հետո ակնկալվում է, որ կարևոր համաձայնագրեր կստորագրվեն տնտեսական, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։
Հիշեցնենք, որ այս տարի Ռամադան սուրբ ամիսը սկսվում է 2025 թվականի փետրվարի 28-ին մայրամուտին: Պահքի վերջին օրը մարտի 30-ն է։