Վրաստանում մեկնարկում է խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որի կապակցությամբ խորհրդարանում գործելու է անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը կսահմանափակվի։ Առաջին նիստում զեկույցով հանդես է գալու Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Ըստ օրենքի՝ գարնանային նստաշրջանը բացվում է փետրվարի առաջին երեքշաբթի օրը և փակվում հունիսի վերջին ուրբաթ օրը։ Միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձանց կթույլատրվի ներկա գտնվել նախատեսված խորհրդարանական միջոցառումներին, ներառյալ հանձնաժողովների և լիագումար նիստերին:
Մինչև խորհրդարանական միջոցառումների ավարտը խորհրդարանի շենք են թույլատրվում մուտք գործել միայն հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր հեռարձակողից ոչ ավելի, քան երկու խումբ: