Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան առաջին անգամ հանրությանը ներկայացել է կնոջ հետ: Նա Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ուխտագնացություն էր կատարում կնոջ հետ:
Տիկինն ուղեկցել է ալ-Շարաային ուխագնացության ծեսերի ժամանակ: Նա Քաաբա մուտք գործելիս նույնպես ալ-Շարաայի կողքին է եղել:
Սա Ալ-Շարաայի կնոջ՝ Լատիֆայի առաջին հանրային ներկայանալն էր որպես Սիրիայի առաջին տիկին:
Ավելի վաղ ԱՄՆ-ում բնակվող սիրիացի կանանց հեն հանդիպման ժամանակ ալ-Շարաան ներկայացրել է կնոջը՝ հերքելով մամուլում տարածված այն տեղեկությունները, թե 3 կին ունի:
Al Arabiya-ի աղբյուրները պարզել են, որ Լատիֆան Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Կարյատայն քաղաքից է: Մամուլում նաև տարածված է, որ նրանք ունեն 3 երեխա: Սակայն այս տեղեկությունը ո՛չ հերքվել է, ո՛չ հաստատվել: