Ռուս-իրանական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են ռազմատեխնիկական ոլորտում, երկու կողմերն էլ գոհ են աշխատանքի արդյունքներից։ Այս մասին լրագրողներին ասել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Դուք գիտեք, որ մեր երկկողմ հարաբերությունները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում բավականին լավ են զարգանում: Եվ երկու կողմերն էլ գոհ են այս ոլորտում մեր աշխատանքի արդյունքներից»,- ասել է դիվանագետը։