ՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)։
Մինչ այս ՀՀ-ն Կիպրոսում դեսպանատուն չուներ, դեսպանի նստավայրն Աթենքն էր (Հունաստան)։ 2024-ի մայիսի 16-ի կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի Հանրապետությունում դեսպանատուն կբացի, նստավայրը՝ Նիկոսիա։
2024-ի հուլիսին էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ու Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հանդիպման ժամանակ ընդգծել էիր երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք կայացված որոշման կարևորությունը։