Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանը կքննարկի խորհրդարան անցած, բայց պատգամավորական մանդատներից հրաժարված քաղաքական ուժերի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը։
2024թ․ խորհրդարանական ընտրություններով խորհրդարան անցած «Միասնություն-Ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիաների անդամները դեռ նոյեմբերին պահանջ էին ներկայացրել խորհրդարանում պատգամավորական մանդատները դադարեցնելու համար։ «Վրացական երազանքը» վերջիններիս գրավոր հայտարարությունները քննարկելու է միայն հիմա։
Խորհրդարան անցած մյուս ուժը՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, որը նույնպես չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, մանդատներից չի հրաժարվել։