Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ չի իրականացվել Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու որոշումը, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։ Այս մասին ասված է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան չի պահանջում Պաղեստին անկախ պետություն ստեղծել։ Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել Գազայի հատված և սկսել անկլավի վերակառուցումը այն բանից հետո, երբ պաղեստինցիները վերաբնակեցվեն այլ երկրներում:
«Թագավորությունը վերահաստատում է, որ այս հաստատուն դիրքորոշումը չի կարող առևտրի առարկա լինել, և որ կայուն և արդար խաղաղության հնարավոր չի հասնել առանց Պաղեստինի ժողովրդի՝ իր օրինական իրավունքները ստանալու, որը հիմնված է միջազգային լեգիտիմության վերաբերյալ բանաձևերի վրա»,-ասված է թագավարության ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։