Ադրբեջանցիները մտել և թալանում են Ստեփանակերտի հայ բնակչության տները: Այս մասին ահազանգում է «Mountains of Karabakh» տելեգրամյան ալիքը:
Ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ թալանով զբաղվում են ուսանողները: Հավանաբար այդ ուսանողները սովորում են Արցախի պետական համալսարանում, որը նույնպես վանդալիզմի զոհ է դարձել։



Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը ձևափոխում է Արցախի պետական համալսարանի շենքը: Արցախի Պետական Համալսարանի շենքի ամբողջ երեսպատումը հեռացվել է. շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով:
