ԱՄՆ Պենտագոնը ծրագրեր է մշակում Սիրիայից ամերիկյան զինված ուժերը դուրս բերելու համար: Այս մաիսն հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության երկու պաշտոնյաների։
Հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրան մոտ կանգնած պաշտոնյաները վերջերս շահագրգռվածություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում: Արդյունքում՝ պենտագոնի պաշտոնյաները սկսել են ծրագրեր մշակել 30, 60 կամ 90 օրվա ընթացքում ամբողջական դուրսբերման համար:
Այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվել: