Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան նվիրել է ոսկյա ազդանշան/փեյջեր: Այս մասին գրում են իսրայելական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցները գրում են, որ Թրամփն արձագանքել է նվերին՝ ասելով, թե Իսրայելի կողմից Հեզբոլլահի վրա փեյջերներով հարձակումը «ահռելի մեծ» գործողություն էր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում Հեզբոլլահի հազարավոր անդամներ վիրավորվել են, երբ պայթել են այն փեյջերը, որոնք նրանք օգտագործում էին հաղորդակցվելու համար: