Վրաստանի խորհրդարանը վաղաժամ դադարեցրել է երեք ընդդիմադիր խմբակցության 49 պատգամավորի լիազորությունները՝ նրանց դիմումների հիման վրա։ Տեղեկությունը հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը հրաժարվում է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, սակայն պաշտոնապես մանդատներից չի հրաժարվել։