Փետրվարի 5-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյտի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՊԼ համագործակցության ընթացքն ու կարևորվել Լիգայի հետ շփումների էլ ավելի խորացման և ակտիվացման անհրաժեշտությունը:
Արմեն Սարգսյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող աշխատանքներն ու մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից: