Ադրբեջանը ԱՄՆ-ին պաշտոնապես ծանուցել է երկրում Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։
«Ամերիկյան կողմը պաշտոնապես ծանուցվել է երկրում ԱՄՆ ՄԶԳ գործունեության իրավական հիմքերի բացակայության և նրա աշխատանքի դադարեցման մասին»,- ՏԱՍՍ-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ USAID-ի աշխատանքի իրավական հիմքն Ադրբեջանում ներկայումս բացակայում է, և նրա գործունեությունը պետք է սահմանափակվի։
Նշենք, որ ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել էր USAID-ի գործունեությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ այս կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։