«Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնել է «Լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ սահմանափակվելու է օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորումը։ «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ օրենքն ընդունվելու է բրիտանական մոդելով և օրենքին համապատասխան։ Նրա խոսքով, օրենքը սահմանելու է լրատվամիջոցների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշներ։
«Կսահմանվեն մոնիտորինգի և այդ չափանիշներին համապատասխանելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Արտասահմանյան աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը կսահմանափակվի: Բնականաբար, դա չի վերաբերում կոմերցիոն գովազդից և նմանատիպ այլ եկամուտներից ստացված եկամուտներին»,- ասել է Մդինարաձեն։