Transparency International կազմակերպության վրացական մասնաճյուղ ուսումնասիրություն հրապարակել՝ համաձայն որի ներքաղաքական անկայունության շուրջ մտահոգությունները և պատժամիջոցների պատճառով մեկուսացումն արդեն ազդել են Վրաստանի բանկային դեպոզիտների, լարիի փոխարժեքի և ազգային բանկի արժութային պահուստների վրա:
Կազմակերպության տվյալներով՝ արտաքին հաշվեկշռի խախտումը կհանգեցնի լարիի զգալի արժեզրկման, որն իր հերթին կհանգեցնի գնաճի, տոկոսադրույքների և պարտքի սպասարկման ծախսերի աճի։
Transparency International-ը, հղում անելով Policy and Management Consulting Group-ում հունվարին հրապարակված՝ «Վրաստանում տնտեսական կլիմա» հետազոտությանը, նշում է, որ առաջիկա վեց ամսում Վրաստանի տնտեսության վիճակը կվատանա։
Կազմակերպության գնահատմամբ՝ ապագա տնտեսական իրավիճակը առաջին հերթին կախված կլինի սպասվող պատժամիջոցների մասշտաբից ու բովանդակությունից։ Հիմնական սպառնալիքը բխում է Վրաստանի տնտեսության առանձնահատկություններից. առևտրի բարձր դեֆիցիտը, պետական բյուջեի պակասուրդը և կախվածությունը օտարերկրյա ներդրումներից ու վարկերից Վրաստանն ավելի խոցելի են դարձնում հնարավոր պատժամիջոցների նկատմամբ: