ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիին հրավիրել է Բրյուսել։
«Կալասը նախարար Ալ-Շայբանիին հրավիրել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել (Եվրամիության կենտրոնակայան)՝ վերջինիս՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ կատարած այցի ժամանակ»,-ճեպազրույցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անվար Ալ-Անունին։