Ադրբեջանը հիմնովին ավերել է Արցախի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նրա պատմամշակութային ժառանգությունը: Այս մասին գրում է «Mountains of Karabakh» տելեգրամյան ալիքը:
Հաղորդվել է, որ ավերվել է նաև Ծամձոր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ քանդել է գյուղի բոլոր շինությունները։