Ռոհանի․ «ԱՄՆ-ը կորոնավիրուսից ավելի վտանգավոր սպառնալիք է»

581

ԱՄՆ-ը նոր տիպի կորոնավիրուսից ավելի վտանգավոր սպառնալիք է։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վենեսուելայի իր պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ու Վենեսուելայի դեմ միակողմանիորեն սահմաված պատժամիջոցները հակասում են մարդկայնությանը։ 

Նա նշել է, որ հակաիրանական պատժամիջոցների պատճառով Թեհրանը խոչընդոտների է բախվում նավթի առևտրում, ինչպես նաև դեղորայքի ու բժշկական պարագաների ներմուծման գործընթացում, որոնց անհրաժեշտ են երկրին կորոնավիրուսի դեմ պայքարի համար։