Թուրքիայի խոշորագույն նավթավերամշակման «Tupras» գործարանը որոշել է հրաժարվել ռուսական նավթից։ Պատճառը ամերիկյան պատժամիջոցներն են:
Նշվել է, որ վախենալով Միացյալ Նահանգների պատժամիջոցներից՝ «Tupras» ընկերությունը փետրվարի 27-ից սահմանափակումներ է մտցնում նավթամթերքների գնման վրա, հայտնել է Bloomberg-ը։«Tupras» չի ընդունի նավթամթերքներ, որոնք չեն համապատասխանում G7 երկրների կողմից սահմանված գնային շեմին:
Նշվել է, որ 2024 թվականին «Tupras»-ը ստացել է 180 000 բարել ռուսական «Ուրալ» ապրանքանիշի բարձր որակի նավթամթերք: Նույն թվականին «Tupras» օրական միջինը 290 հազար բարել նավթ է գնել Ռուսաստանից։ 2024 թվականի առաջին 11 ամիսներին Ռուսաստանը Թուրքիա է արտահանել գրեթե 29,1 մլն տոննա նավթամթերք։