Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 1400-ը

1158

Թուրքիայում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 107 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 33․070 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․062 նոր դեպք։ Ապաքինվել է ևս 842 մարդ։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 4․799 հիվանդ։ 1․809 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 65.111 հաստատված դեպք և մահվան 1․403 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 443․626-ի։

Նշենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը արձանագրվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։