Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները, որպես այլընտրանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներին, հրատապ ծրագիր են մշակում Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
Հրատարակության համաձայն՝ ԵՄ երկրները Գազայի վերաբերյալ հրատապ ծրագիր մշակելու համար աշխատում են արաբ դաշնակիցների հետ, որը Սպիտակ տանը կներկայացնեն «որպես այլընտրանք պաղեստինցիներին անկլավից վտարելու և այն ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելու Թրամփի առաջարկներին»։
«Պաղեստինցիներն ու արաբները պետք է գտնեն այն ոսկե միջինը, թե ինչպես իրենք կառավարվեն Գազան, այլ ոչ թե ԱՄՆ-ն ու Իսրայելը»,- եվրոպացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում FT-ն։