Եվրոպայի Կանաչների կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ՀՀ խորհրդարանի ընդունած օրինագիծը՝ ԵՄ-ին միանալու գործընթացը մեկնակելու համար:
«Հայաստանը մեկ քայլով ավելի մոտ է ԵՄ անդամակցությանը։ Շնորհավորում ենք Հայաստանին. նրանց խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որի նպատակն է սկսել ԵՄ-ին միանալու գործընթաց: Հաջորդը՝ ժողովուրդն իր խոսքը կասի հանրաքվեի ժամանակ։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի առաջընթացին ԵՄ անդամակցության ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում: